Միջուկային համաձայնագրի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմությունը շարունակվում է
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է. «Համատեղ ակտի ծրագրի գործադրման հարցում ԱՄՆ-ի խոստումնադրժությունը շարունակվում է»:
Ուրբաթ օրը, հեռուստատեսային մի հաղորդման ընթացքում Ալի Աքբար Սալեհին հավելել է. «Համատեղ ակտի ծրագրի գործադրումից մեկ ամիս անց պարզվեց, որ Արևմուտքի տված խոստումները սուտ են և ծրագրի գործադրումից հետո արտասահմանյան բանկերն Իրանում որևէ գործունեություն չեն ունեցել և չունեն»:
ՄԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն կիրակի օրը մի պատվիրակություն գլխավորելով Ալի Աքբար Սալեհիի հրավերով այցելելու է Թեհրան:
Ուղևորության ընթացքում Ամանոն կհանդիպի Սալեհիին և մի շարք այլ պաշտոնատարների:
Այս այցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանը բողոքում է Համատեղ ակտի ծրագրի հանդեպ Վաշինգտոնի անհավատարմության դեմ:
ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է Համատեղ ակտի ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: