Սալեհի.«Իրանը չի խախտի միջուկային համաձայնությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i47203-Սալեհի._Իրանը_չի_խախտի_միջուկային_համաձայնությունը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի խոսքերով, Թեհրանը չի խախտի Համատեղ գործողությունների ակտի ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 08:27 Asia/Tehran
  • Սալեհի.«Իրանը չի խախտի միջուկային համաձայնությունը»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի խոսքերով, Թեհրանը չի խախտի Համատեղ գործողությունների ակտի ծրագիրը:

Դեկտեմբերի 18-ին, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն ՝ Յուկիա Ամանոյի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը , Ալի Աքբար Սալեհին նշել է .-«ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցներում, նշել է , որ Իրանը կատարել է իր հանձնառությունները»:

«Իրանը պնդում է , որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է լինի անկողմնակալ կառույց և չենթարկվի  տարբեր ուժերի ազդեցությանը».- ասել է  Սալեհին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ  Միջուկային համաձայնագրի հարցում Իրանի ձեռքերը փակ չեն և անհրաժեշտության դեպքում, Թեհրանը կարող է դիմել տարբեր քայլերի: 

Յուկիա  Ամանոն նշել է , որ գոհ է ծրագրի գործադրման ընթացքից: «Իրանը կատարել է միջուկային համաձայնության հետ կապված իր հանձնառությունները և պետք է շարունակել նույն ընթացքով».-ասել է նա: