Սալեհի.«Իրանը չի խախտի միջուկային համաձայնությունը»
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի խոսքերով, Թեհրանը չի խախտի Համատեղ գործողությունների ակտի ծրագիրը:
Դեկտեմբերի 18-ին, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն ՝ Յուկիա Ամանոյի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը , Ալի Աքբար Սալեհին նշել է .-«ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցներում, նշել է , որ Իրանը կատարել է իր հանձնառությունները»:
«Իրանը պնդում է , որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է լինի անկողմնակալ կառույց և չենթարկվի տարբեր ուժերի ազդեցությանը».- ասել է Սալեհին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ Միջուկային համաձայնագրի հարցում Իրանի ձեռքերը փակ չեն և անհրաժեշտության դեպքում, Թեհրանը կարող է դիմել տարբեր քայլերի:
Յուկիա Ամանոն նշել է , որ գոհ է ծրագրի գործադրման ընթացքից: «Իրանը կատարել է միջուկային համաձայնության հետ կապված իր հանձնառությունները և պետք է շարունակել նույն ընթացքով».-ասել է նա: