Լարիջանիի ուղերձը աշխարհի բոլոր խորհրդարաններին
Աշխարհի բոլոր երկրների խորհրդարանների նախագահներին հղած ուղերձում, Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը նշել է.«Իրանի խորհրդարանը պատրաստ է խաղաղության ամրապնդման նպատակով համագործակցություն ծավալել»:
«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն՝ իր ուղերձում Ալի Լարիջանին հավսատել է.«Աստվածային մարգարեների ուսուցումներն ու պատվիրանները մարդկային հասարակության համար ավետում են խաղաղություն և արդարություն, որոնց կարիքը աշխարհն այժմ շատ ունի»:
Իր ուղերձում Լարիջանին շնորհավորել է Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի կապակցությամբ։ Նա գրել է.«Աստվածային կրոնների հետևորդների միջև համագործակցության սկզբունքի առկայությունը պարտադիր է։ Քրիստոսը խաղաղություն և փոխօգնություն էր քարոզում բոլորի համար»:
Իսլամական խորհրդարանի նախագահի ուղերձում կարևորվել է խորհրդարանների պատգամավորների դերը աշխարհում խաղաղություն հաստատելու համար: