Իրանի ժողովուրդը շարունակեց իսլամական հեղափոխության ուղին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդ 2009 թվականի Աշուրայի օրվա քալարշավին իր մասնակցությամբ կրկին ապացուցեց իսլամական հեղափոխության գաղափարների նկատմամբ իր հավատարմությունը:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Լառիջանին չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում անդրադարձել է իրանական Դեյ ամսվա 9-ի ընդվզմանը: «Իրանի մեծապատիվ առաջնորդի առաջնորդութամբ, այն պահին, երբ ԱՄՆ-ն, արևմտյան որոշ երկրներ ու սիոնիստները նպատակ ունեին Իրանում ճգնաժամ հարուցել, մեր ժողովուրդը իր ձեռքն առավ իրավիճակի կառավարումը»:
«ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնու, իսլամական հեղափոխության նահատակների ճանապարհին և իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ցուցումներին հետևելը և ազգային համերաշխությունը իսլամական հեղափոխության ամրոցն պաշտպանել են օտարների ներխուժումից»:
Իրանի ժողովուրդը 2009 թվականի դեկտեմբերի 30-ին բազմամիլիոնանոց քայլարշավ կազմակերպելով ջախջախիչ պատասխան տվեց թշնամու սադրանքներին: