Իրանի և Թուրքմենստանի միջև գազի հարցով տարաձայնությունը կփոխանցվի միջազգային դատարան
ԻԻՀ գազի ազգային ընկերությունը Թուրքմենստանից Իրան գազի արտահանումը դադարեցվելու կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է «Իրանի գազի ազգային ընկերությունն օրակարգում ներառել է «Թուրքմենգազ» ընկերության հետ տարաձայնությունը միջազգային դատարան հանձնելու գործընթացը»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ գազի ազգային ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարեց, որ տարբեր միջոցներով «Թուրքմենգազ»-ին վճարել է ստանալիք գումարն ու նաև նախկինից կուտակված պարտքի որոշ բաժինը, որը կազմում է շուրջ 4.5 միլիարդ դոլար»:
Ընկերությունը հայտարարել է, որ այն ինչ ներկայացվում է որպես Թուրքմենստանին Իրանի պարտքը, վերաբերում է անարդար շրջափակումների շրջանին, որի ընթացքում Իրանն այդ պարտքի խոշոր բաժինը վերադարձրել է ապրանքների և «Թուրքմենգազ»-ին ծառայություններ մատուցելու միջոցով:
Թուրքմենստանի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ անդրադառնալով Իրան կատարվող գազի արտահանումը դադարեցվելուն հայտարարել էր, որ Աշխաբադի այդ քայլը պայմանավորված է նրանով, որ Իրանը դանդաղում է պարտքերը փակելու հարցում: