Թախթ Ռավանչի. Թույլ չենք տա վերանայել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i50929-Թախթ_Ռավանչի._Թույլ_չենք_տա_վերանայել_ՀԳՀԾ_ն
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է. «ԻԻՀ-ն թույլ չի տա վերանայել ՀԳՀԾ-ն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2017 04:12 Asia/Tehran
  • Թախթ Ռավանչի. Թույլ չենք տա վերանայել ՀԳՀԾ-ն

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է. «ԻԻՀ-ն թույլ չի տա վերանայել ՀԳՀԾ-ն»:

ԻԻՀ ԱԳ նախարարի Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հակազդելով ՀԳՀԾ-ն վերանայելու մասին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարության թեկնածու առաջադրված Ռեքս Թայլերսոնի հայտարարություններին, ասել է. «ԻԻՀ-ն երբևե դա չի թույլատրելու և դա ոչ միայն Թեհրանի, այլ 5+1 խմբի անդամների դիրքորոշումն է»:

Թախթ Ռավանչին անդրադառնալով նախօրեին Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին և Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների գործադրման երկարաձգումը ՀԳՀԾ-ի վրա ազդեցիկ չլինելու կապակցությամբ ԱՄՆ-ից ստացված գրավոր երաշխիքին, հավելել է. «Այս նիստում ընդգծվեց, որ ՀԳՀԾ-ն  պիտի ամբողջ թափով գործադրվի»:

ՀԳՀԾ-ն 2016 թվականի հունվարին գործադրման հանձնվելուց ի վեր ԱՄՆ-ն, որպես միջուկային համաձայնության կողմերից մեկը չի հարգել իր ստանձնած պարտավորությունները: