Սալեհի. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը համաձայնել է 130 տոննա ուրանի Իրան առաքմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i51052-Սալեհի._ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովը_համաձայնել_է_130_տոննա_ուրանի_Իրան_առաքմանը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամների համաձայնությամբ շուտով 130 տոննա ուրան կառաքվի Իրան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 04:16 Asia/Tehran
  • Սալեհի. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը համաձայնել է 130 տոննա ուրանի Իրան առաքմանը

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամների համաձայնությամբ շուտով 130 տոննա ուրան կառաքվի Իրան»:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին շաբաթ օրը՝ Թեհրանում, միջուկային ոլորտի նահատակներ՝ Մուսթաֆա Ահմեդի Ռոշանի և Ռեզա Ղաշղաիի տարելիցի մեծարման հանդիսության ժամանակ ասել է. «Ավելի վաղ շուրջ 220 տոննա ուրան էր մուտք գործել Իրան և ընդհանուր առմամբ միջուկային համաձայնությունից հետո մինչև այսօր մեզ տրամադրվել է շուրջ 350 տոննա ուրան»:

«Իրանի հզորության խորհրդանիշներից մեկը միջուկային արդյունաբերությունն է, որը խոշոր արդյունք է ունեցել և ԻԻՀ-ն կարողացել է միջազգային ծավալով ազդեցիկ լինել»,-հավելել է Սալեհին:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը նաև տեղեկացրել է Իրանում միջուկային երկու նոր ատոմակայանների կառուցման մասին և ասաց. «Ատոմակայանի այս երկու բլոկների կառուցմանը շուրջ 10 միլիարդ դոլար հատկացում է կատարվելու»: