Իրանը դատապարտել է երեք բահրեյնցի կալանավորներին մահապատժի ենթարկելը
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը դատապարտել է բահրեյնցի երեք երիտասարդներին մահապատժի ենթարկելու Ալե Խալիֆայի ռեժիմի քայլը:
Բահրամ Ղասեմին նշել է, որ միջազգային շրջանակները և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն ու ժողովրդական կառույցները նույնպես անարդար են բնութագրել դատավարության գործընթացը:
«Այս չկշռադատված քայլով Բահրեյնի իշխանությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ երկրում տիրող ճգնաժամի խաղաղ կարգավորմանը չի ձգտում և շարունակում է անպաշտպան բողոքարարներին սպանելու և հալածելու քաղաքականությունը»․ասել է Ղասեմին:
Նա ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ Ալե Խալիֆայի ռեժիմը, քաղբանտարկյալների նկատմամբ ճնշում գործադրելով և նրանց սպանելով, երկրում քաղաքական փակուղի է առաջացնում։ Եվ դա այն դեպքում, երբ Բահրեյնի ժողովուրդը, նրանց հոգևոր առաջնորդները և միջազգային շրջանակները երկրում տիրող ճգնաժամի քաղաքական կարգավորմանն են ձգտում:
Բահրեյնի ժողովրդի մոտ խիստ զայրույթ է առաջացրել երեք բահրեյնցի երիտասարդներին մահապատժի ենթարկելը: