Որոշ անձանց ու ընկերությունների անուններ հանվել են Իրանի դեմ Եվրոպայի շրջափակումների ցուցակից
ԵՄ խորհուրդը ՀԳՀԾ-ից հետո Իրանի դեմ սահմանված շրջափակումների կապակցությամբ իր ամենավերջին որոշմամբ, որոշ իրանական ընկերությունների ու անձանց անունները հանել է շրջափակումների ցուցակից:
ԻՌՆԱ-ն հղում կատարելով ԵՄ-ի խորհրդին հաղորդել է, որ միությունը որոշում է ընդունել շրջափակումների ցուցակից հանել Իրանի «Բիմե Մոալեմ» ընկերության, «Փեթրոփարս»-ի կառավարման ու գործողությունների ընկերության, «Փեթրոփարս»-ի պաշարների ինժիներական ընկերության, Իրանի ալյումինի ընկերության, Իրանի բնական գազի ընկերության, «Հանսաթիք» նավարկության ու առևտրի ընկերության, ինչպես նաև Նասեր Բաթենիի անունները:
ԵՄ-ի խորհրդի շրջափակումների ցուցակից կրճատվել են նաև Իրանի «Սադերաթ» բանկն ու այդ բանկի լոնդոնյան մասնաճյուղը:
«Նեքանովին» կամ «Նիքսա Նիրու» ընկերությունը, Գերմանիայում գրանցված «Վեսթ Սան» առևտրական ընկերությունը և Իրանի նավթի արդյունաբերության կենսաթոշակային ֆոնդի նեդրումային ընկերությունը շրջափակումների ցուցակից հանված մյուս ընկերություններից են:
ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելով չեղարկվեցին Իրանի դեմ միջուկային շրջփակումները, սակայն ԱՄՆ-ն շարունակում է խափանել միջուկային համաձայնության գործադրումը: