Որոշ անձանց ու ընկերությունների անուններ հանվել են Իրանի դեմ Եվրոպայի շրջափակումների ցուցակից
https://parstoday.ir/hy/news/iran-i51472-Որոշ_անձանց_ու_ընկերությունների_անուններ_հանվել_են_Իրանի_դեմ_Եվրոպայի_շրջափակումների_ցուցակից
ԵՄ խորհուրդը ՀԳՀԾ-ից հետո Իրանի դեմ սահմանված շրջափակումների կապակցությամբ իր ամենավերջին որոշմամբ, որոշ իրանական ընկերությունների ու անձանց անունները հանել է շրջափակումների ցուցակից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 07:16 Asia/Tehran
  • Որոշ անձանց ու ընկերությունների անուններ հանվել են Իրանի դեմ Եվրոպայի շրջափակումների ցուցակից

ԵՄ խորհուրդը ՀԳՀԾ-ից հետո Իրանի դեմ սահմանված շրջափակումների կապակցությամբ իր ամենավերջին որոշմամբ, որոշ իրանական ընկերությունների ու անձանց անունները հանել է շրջափակումների ցուցակից:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով ԵՄ-ի խորհրդին հաղորդել է, որ  միությունը որոշում է ընդունել  շրջափակումների ցուցակից հանել Իրանի «Բիմե Մոալեմ» ընկերության, «Փեթրոփարս»-ի կառավարման ու գործողությունների ընկերության, «Փեթրոփարս»-ի պաշարների ինժիներական ընկերության, Իրանի ալյումինի ընկերության, Իրանի բնական գազի ընկերության, «Հանսաթիք» նավարկության ու առևտրի ընկերության, ինչպես նաև Նասեր Բաթենիի անունները:

ԵՄ-ի խորհրդի շրջափակումների ցուցակից կրճատվել են նաև Իրանի «Սադերաթ» բանկն ու այդ բանկի լոնդոնյան մասնաճյուղը:

«Նեքանովին» կամ «Նիքսա Նիրու» ընկերությունը, Գերմանիայում գրանցված «Վեսթ Սան» առևտրական ընկերությունը և Իրանի նավթի արդյունաբերության կենսաթոշակային ֆոնդի նեդրումային ընկերությունը շրջափակումների ցուցակից հանված մյուս ընկերություններից են:

ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելով չեղարկվեցին Իրանի դեմ միջուկային շրջփակումները, սակայն ԱՄՆ-ն շարունակում է խափանել միջուկային համաձայնության գործադրումը: