ԻԻՀ առաջնորդի ուղերձը Եվրոպայում ուսանողների իսլամական միությունների հավաքականությանը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Եվրոպայում ուսանողների իսլամական միությունների հավաքականությանը հղած ուղերձում ընդգծել է. «Ճշմարիտ իսլամի դեմ անհավատության ու իմպերիալիզմի ճակատի անուղղակի պայքարին դիմակայելը բոլորի պարտականությունն է»:
Ուրբաթ օրը հղված ուղերձում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ` Նորին վսեմություն Այաթոլլահ Խամենեին նշել է. «Ձեզանից ակնկալում ենք որ ավելին անեք, քան գիտական, կրոնական ու բարոյական ինքնազարգացումը: Հույս ունենք, որ կազդեք ձեր շրջապատի վրա և ձեր խոսքով ու գործով կավելացնեք Աստծո ճանապարհի հետևորդների թիվը»:
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ երիտասարդությունն ու ուսանողները հզոր շարժիչի նման, մշտապես սատարել են ժողովրդին` վեհ իդեալների իրագործման ճանապարհին: «Բացի այդ, դուք նաև ունեք իսլամական միությունների ազդեցիկ համակարգի մասնիկը լինելու առավելությունը»:
«Յուրաքանչյուրս պետք է լինենք իսլամական ճշմարիտ իմաստությունից և աստվածային ուղիղ ճանապարհից բխող իմաստության բարիքների աղբյուր»,-հավելել է մեծապատիվ առաջնորդը: