Իրանը գլխավորում է գիտության արտադրության ոլորտում միջինարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրների ցուցակը
Իրանի բուժման ու առողջապահության նախարարության հետազոտությունների ու տեխնոլոգիաների գծով տնօրենի տեղակալի խոսքերով, 2016 թվականին «Սքոփուս» շտեմարանում լույս տեսած հոդվածների համաձայն, Իրանը գլխավորում է գիտության արտադրության ոլորտում միջինարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրների ցուցակը: Աշխարհում գիտության արտադրության ցուցակում, Իրանը զբաղեցրել է 16-րդ տեղը:
«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն, Ռեզա Մալեքն ասել է.-«Իրանի գիտության , առողջապահության ու տեխնոլոգիաների նախարարությունների գիտահետազոտողների կողմից «Սքոփուս» շտեմարանում լույս տեսած իրանական հոդվածների ու գիտական հղումների թիվը կազմում է 47,700 : Առողջապահության նախարարությունը ներկայացել է երկրի գիտական արտադրությունների շուրջ 30 տոկոսը»:
«Առողջապահության նախարարության կողմից լույս տեսած հոդվածները կազմում են տարեկան 15 հազար հոդված». ասել է Մալեքը:
Գիտական աշխատությունների ոլորտում Իրանը զբաղեցնում է աշխարհի 18-րդ , իսկ տարածաշրջանում ՝ առաջին տեղերը: Իրանը մեծ առաջընթաց է ունեցել ոչ միայն հոդվածների քանակի , այլև գիտական հղումների առումով: