Մեկնարկել է IR-8 սերնդի առաջադեմ ցենտրիֆուգների զարգացման կարևոր փուլը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է.«UF6 գազի ներարկումով մեկնարկել է IR-8 սերնդի առաջադիմական ցենտրիֆուգների զարգացման ու հետազոտության կարևոր փուլը»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը տարածել է մի հաղորդագրություն, որտեղ գրված է.«Իրանի հեղափոխության այգաբացի տասնօրյակի նախօրեին և միջուկային խաղաղ նպատակներ ունեցող գործունեության շարունակման շրջանակներում, մեկնարկել է IR-8 սերնդի առաջադիմական ցենտրիֆուգների զարգացման ու հետազոտման կարևոր փուլը»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հորդորներով և ՀԳՀԾ-Ի հիմունքներով ստանձնած պարտավորությունների շրջանակներում կմեկնարկի ուրանի հարստացման զարգացման ու հետազոտական փուլը»:
IR-8 սերնդի ցենտրիֆուգները իրանցի գիտնականների կողմից նախագծված ու պատրաստված առաջադիմական ցենտրիֆուգներ են:
Ուրանի հարստացման տարողության առումով IR-8 սերնդրի ցենտրիֆուները 8 անգամ գերազանցում են IR-1 սերնդի ցենտրիֆուգներին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը շեշտել է.«ՀԳՀԾ-ի շրջանակներում հետազոտական ռեակտորների համար վառելիք պատրաստելու արդյունաբերական ծրագրի համաձայն շարունակվելու է ուրանի հարստացման հետազոտական աշխատանքները»: