Լարիջանի.«ԱՄՆ-ը սարսափի մեջ է»
https://parstoday.ir/hy/news/iran-i52673-Լարիջանի._ԱՄՆ_ը_սարսափի_մեջ_է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, ԱՄՆ կառավարության կողմից Իրանի քաղաքացիների մուտքի արգելքը վկայում է նրանց հայտարարությունների ու քաղաքականության անհեթեթության մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 29, 2017 07:08 Asia/Tehran
  • Լարիջանի.«ԱՄՆ-ը սարսափի մեջ է»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, ԱՄՆ կառավարության կողմից Իրանի քաղաքացիների մուտքի արգելքը վկայում է նրանց հայտարարությունների ու քաղաքականության անհեթեթության մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն,  հունվարի 29-ին կայացած իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, Ալի Լարիջանին ասել է .-«ԱՄՆ կառավարության կողմից իսլամական երկրների, մասնավորապես Իրանի քաղաքացիների  մուտքն այդ երկիր արգելելը վկայում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության կեղծ դիմակով ծածկված նրանց ռասիստ ու բռնի բնույթի մասին»:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Իրանը միայնակ է կանգնել ահաբեկչության դեմ : Իրանի իսլամական հանրապետությունը շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ».- ասել է Լարիջանին:

Իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, ԱՄՆ կառավարությունն այսօր հայտնվել է թույրիմացության ու սարսափի մեջ: