Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը արտգործնախարարություն է կանչվել
https://parstoday.ir/hy/news/iran-i52735-Թեհրանում_Շվեյցարիայի_դեսպանը_արտգործնախարարություն_է_կանչվել
Իրանում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող Շվեյցարիայի դեսպանը ԻԻՀ արտգործնախարարություն է կանչվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2017 14:20 Asia/Tehran
  • Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը արտգործնախարարություն է կանչվել

Իրանում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող Շվեյցարիայի դեսպանը ԻԻՀ արտգործնախարարություն է կանչվել:

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Կիրակի օրը Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը արտգործնախարարություն է կանչվել, և նրան է հանձնվել ԱՄՆ-ի նախագահի  կողմից  Իրանի քաղաքացիների դեմ ձեռնարկված խտրական քայլերի դեմ Իրանի բողոքի նոտան»:

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը նշել է, որ վերջին տասնամյակներում Իրանի ժողովուրը տուժել է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչական և ծայրահեղական խմբերի գործողությունների հետևանքով: Իրանցիները, որտեղ էլ որ բնակություն են հաստատել, ճանաչվել են, որպես օրինապահ քաղաքացիներ: