Զարիֆ. Իրանի քաղաքականությունը Աֆղանստանում կայունության ստեղծումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i52763-Զարիֆ._Իրանի_քաղաքականությունը_Աֆղանստանում_կայունության_ստեղծումն_է
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Իրանի քաղաքականության հիմքում ընկած է Աֆղանստանի ազգային միասնականության կառավարության պաշտպանությամբ այդ երկրում կայունության հաստատումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2017 04:08 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի քաղաքականությունը Աֆղանստանում կայունության ստեղծումն է

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Իրանի քաղաքականության հիմքում ընկած է Աֆղանստանի ազգային միասնականության կառավարության պաշտպանությամբ այդ երկրում կայունության հաստատումը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը՝ Թեհրանում, Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Թադա Միչի Յամամոտոի հետ հանդիպման ժամանակ հավելել է. «Իրանը պաշտպանում է Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»:

«ԻԻՀ-ն պատրաստ է ՄԱԿ-ի հետ համագործակցել Աֆղանստանի հետ կապված  բոլոր նախագծերում»,-հայտարարել է Զարիֆը, նշելով, որ Իրանը ձգտում է Աֆղանստանում խաղաղության հաստատման:

Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Թադա Միչի Յամամոտոն այս հանդիպման ժամանակ ընդգծել է Աֆղանստանի կապակցությամբ ԻԻՀ-ի  քայլերի կառուցողական լինելն ու նաև Աֆղանստանի ազգային միասնականության կառավարության հանդեպ ցուցաբերված հովանավորությունը:

«Ռազմական ուժերն Աֆղանստանից դուրս բերվելուց հետո այդ երկրում անվտանգության վիճակը վատացել է և չնայած անցած մեկ ու կես տարվա ընթացքում խաղաղության հաստատման ուղղությամբ Աֆղանստանի կառավարության գործադրած ջանքերին այդ երկրում խաղաղ բնակչության կրած կորստի թիվը մեծ է»,-հավելել է Յամամոտոն:

Նա Իրանին կոչ է արել շարունակել Աֆղանստանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ իր կառուցողական դերակատարությունը: