Իրան-Եվրոպա հարաբերությունները շատ ջերմ են
Իրանի ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Թեհրան, ինչպես նաև Շվեդիայի վարչապետի Թեհրան կատարվելիք այցը վկայում են այն մասին, որ Եվրոպայի հետ Իրանի հարաբերությունները շատ ջերմ են:
Երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է.«Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Թեհրան իրականացվում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, Թեհրանի և Փարիզի միջև ստորագրված համաձայնությունների և Թեհրանում անցկացվող Իրան-Ֆրանսիա համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակում»:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ 2017 թվականի փետրվարի 12-ին Շվեդիայի վարչապետի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը լինելու է Թեհրանում: Այցի ընթացքում սպասվում են տարբեր՝ այդ թվում էներգետիկայի և մեքենաշինության բնագավառներում համագործակցության շուրջ բանակցություններ:
«Եվրամիության համար Իրանը համարվում է փորձառու երկիր, որը կարող է օգնել կարգավորել տարածաշրջանային խնդիրները».հավաստել է Մաջիդ Թախթ Ռավանչին: