Լարիջանի.«Իրանը տարածաշրջանի մեծ ուժն է»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.-«Իրանը տարածաշրջանի մեծ ուժն է համարվում»:
«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ շնորհավորելով Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի Այգաբացի տասնօրյակի տոների կապակցությամբ, Ալի Լարիջանին ասել է.-«Իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին Իրանի երիտասարդ սերնդին ոգեշնչեց և նրանք կարողացան տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում երկիրը անկախացնել օտարների կախվածությունից: Պարտադրյալ պատերազմի տարիներին Իրանը կարողացավ ստեղծել հրթիռային տեխնոլոգիա և այսօր այդ ոլորտում խոսք ունի ասելու տարածաշրջանում»:
Իսլամական հեղափոխության հաղթանակի Այգաբացի տասնօրյակի ազգային տոնակատարությունը մեկնարկել է երեքշաբթի առավոտյան Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում, Մեհրաբադի օդանավակայանում և ողջ Իրանում: