Լարիջանին ողջունել է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i53061-Լարիջանին_ողջունել_է_Հայաստանի_հետ_համակողմանի_հարաբերությունների_ընդլայնումը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը ողջունել է տարբեր ու հատկապես խորհրդարանային բաժնում Իրան-Հայաստան համագործակցությունների ընդլայնումը:
(last modified 2026-02-21T11:29:08+00:00 )
Փետրվար 02, 2017 04:06 Asia/Tehran
  • Լարիջանին ողջունել է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների ընդլայնումը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը ողջունել է տարբեր ու հատկապես խորհրդարանային բաժնում Իրան-Հայաստան համագործակցությունների ընդլայնումը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին չորեքշաբթի օրը՝ Թեհրանում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «ԻԻՀ-ն ցանկանում է իր երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններն ընդլայնել բարեկամ ու հարևան երկիր Հայաստանի հետ»:

«Երկրներում անվտանգության հաստատումը մեծ նշանակություն ունի և բոլոր պատասխանատուները խոհեմությամբ պիտի փորձեն կարգավորել գոյություն ունեցող խնդիրները»,-նշել է Լարիջանին անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է. «Հայաստանն Ադրբեջանի հետ հակամարտության հարցում ընդունելի մոտեցում է ցուցաբերել, քանի որ տարածաշրջանում նոր ճգնաժամի առաջացումը ցավալի հետևանքներ կունենա և որևէ երկիր բախումից չի շահելու»:

Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն ասել է. «Իրանն ու Հայաստանը համագործակցության ընդլայման  կարիք ունեն և Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են այդ համագործակցությունների ենթահողերը»:

«Հայաստանը կարևորում է Իրանի հետ խորհրդարանային հարաբերությունների ընդլայնումը և փորձելու է ինչքան շուտ ձևավորել Իրան-Հայաստան բարեկամության նոր խումբը»,-հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցության նախարար զորավար Հոսեյն Դեհղանի հրավերով երկուշաբթի գիշեր ժամանել է Թեհրան:

Թեհրան կատարած երկօրյա ուղևորության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն իրանցի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում պաշտպանության և ԱԳ նախարարների և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներում քննարկել է երկու երկրների երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունները: