Ամիր Աբդոլլահյան. Հրթիռային փորձարկումները նպատակ ունեն ամրապնդել Իրանի պաշտպանական կարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i53197-Ամիր_Աբդոլլահյան._Հրթիռային_փորձարկումները_նպատակ_ունեն_ամրապնդել_Իրանի_պաշտպանական_կարողությունը
Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբոլլահյանն ասել է. «ԻԻՀ հրթիռային փորձարուկմները ներքին հարց են, որն առնչվում է Իրանի պաշտպանական կարողության հզորացմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2017 04:07 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Հրթիռային փորձարկումները նպատակ ունեն ամրապնդել Իրանի պաշտպանական կարողությունը

Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբոլլահյանն ասել է. «ԻԻՀ հրթիռային փորձարուկմները ներքին հարց են, որն առնչվում է Իրանի պաշտպանական կարողության հզորացմանը»:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, ր «Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանին տված հարցազրույցում  Ամիր Աբդոլլահյանն ասել է. «ԻԻՀ-ի հրթիռային փորձարկումների նպատակը տարածաշրջանում թշնամիների դեմ պայքարն է»:

«Թրամփը պիտի արգելեր Սաուդյան Արաբիայի քաղաքացիների մուտքը ԱՄՆ , քանի որ այդ երկիրը տարածաշրջանում ահաբեկչության ու ահաբեկչական կազմակերպությունների պաշտպանն է համարվում»,-հավելել է Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն հրամանագրին:

«Եթե Թրամփը չեղարկի  ՀԳՀԾ-ն, մենք նրան կվառենք»,-հայտարարել է միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը: