Ամիր Աբդոլլահյան. Հրթիռային փորձարկումները նպատակ ունեն ամրապնդել Իրանի պաշտպանական կարողությունը
Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբոլլահյանն ասել է. «ԻԻՀ հրթիռային փորձարուկմները ներքին հարց են, որն առնչվում է Իրանի պաշտպանական կարողության հզորացմանը»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, ր «Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանին տված հարցազրույցում Ամիր Աբդոլլահյանն ասել է. «ԻԻՀ-ի հրթիռային փորձարկումների նպատակը տարածաշրջանում թշնամիների դեմ պայքարն է»:
«Թրամփը պիտի արգելեր Սաուդյան Արաբիայի քաղաքացիների մուտքը ԱՄՆ , քանի որ այդ երկիրը տարածաշրջանում ահաբեկչության ու ահաբեկչական կազմակերպությունների պաշտպանն է համարվում»,-հավելել է Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն հրամանագրին:
«Եթե Թրամփը չեղարկի ՀԳՀԾ-ն, մենք նրան կվառենք»,-հայտարարել է միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը: