ՀԳՀԾ-ի վտանգման հարցում Իրանի համապատասխան հակազդեցությունը
Իրանի ԱԳ նախարարության Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով տեղակալն ասել է.«Երբ ՀԳՀԾ-ն վտանգվի, Իրանը կդիմի համապատսախան քայլի»:
ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում Մաջիդ Թախտ Ռավանչին ասել է.«Ամերիկացիները տեղյակ են Իրանի կանխարգելիչ կարողությունների ու հնարավորոթյունների մասին, հետևաբար ՀԳՀԾ-ն վտանգող որոշումներ ընդունելով չպիտի ներքաշվեն ափսոսալի հետևանքներ ունեցող իրադրության մեջ»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ եվրոպացիների դիրքորոշմանը, նա հավաստիացրել է. «Եվրոպական երկրները բացահայտորեն հայտարարել են, որ դեմ են ՀԳՀԾ-ի չեղարկմանը և նոր բանակցությունների սկսմանը»:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«ՀԳՀԾ-ն հաղթանակ-հաղթանակ սկզբունքով միջազգային բանակցությունների արդյունք է։ Այն բոլոր կողմերի համար նպաստավոր ձեռքբերումներ է ունեցել»:
ԱՄՆ-ը շարունակաբար խախտել է ՀԳՀԾ-ն: Վերջին դեպքը այդ երկրի ֆինանսների նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն է, որի համաձայն պատժամիջոցների են ենթարկվել 25 անձինք: