Այաթոլլահ Խամենեի.«Բահմանի 22-ին Իրանի ժողովուրդը կպատասխանի ԱՄՆ-ի սպառնալիքներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i53519-Այաթոլլահ_Խամենեի._Բահմանի_22_ին_Իրանի_ժողովուրդը_կպատասխանի_ԱՄՆ_ի_սպառնալիքներին
Երեքշաբթի օրը ԻԻՀ բանակի օդուժի մի խումբ հրամանատարների ու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդն ասել է.-«ԱՄՆ-ի նորընտիր նախագահն իր հայտարարություններով ապացուցել է, որ վերջին 38 տարիների ընթացքում այդ երկրի պետական համակարգում տիրող կոռուպցիայի մասին Իրանի կողմից հնչեցրած քննադատությունները ճիշտ են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 12:41 Asia/Tehran
  • Այաթոլլահ Խամենեի.«Բահմանի 22-ին Իրանի ժողովուրդը կպատասխանի ԱՄՆ-ի սպառնալիքներին»

Երեքշաբթի օրը ԻԻՀ բանակի օդուժի մի խումբ հրամանատարների ու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդն ասել է.-«ԱՄՆ-ի նորընտիր նախագահն իր հայտարարություններով ապացուցել է, որ վերջին 38 տարիների ընթացքում այդ երկրի պետական համակարգում տիրող կոռուպցիայի մասին Իրանի կողմից հնչեցրած քննադատությունները ճիշտ են»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությանը, թե Իրանը պետք է շնորահակալություն հայտնի ԱՄՆ-ի նախկին նախագահին, մեծարգո Առաջնորդն  ասել է.-«ԱՄՆ-ի նախկին կառավարությունն Իրանի դեմ սահմանած շրջափակումներով միտում ուներ հարվածել Իսլամական համակարգին: Սակայն նրանց և մյուս թշնամիներին չհաջողեց այդ նպատակին հասնել»:

Փետրվարի 7-ին` Հոգելույս Իմամ Խոմեյնիի հետ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի պատմական զորակցության օրը, բանակի օդուժի մի խումբ հրամանատարներ ու պաշտոնյաներ հանդիպել են Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդին:

Մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ այդ օրը պատմական մեծ նշանակություն ունի Իրանի հեղափոխության համար: «Շահական ռեժիմի ժամանակ Իրանի օդուժը մեծ կապեր ուներ ԱՄՆ-ի հետ, մինչդեռ Վաշինգտոնը երբեք չեր սպասում, որ մեծ հարված է ստանալու հենց նրանցից». ասել է Այաթոլլահ Խամենեին:  

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծել է.-«Իսլամական համակարգին հակառակվելը և թշնամիների վրա հույս դնելը սխալ է»: