Ռոհանի. Արտաքին սադրանքների դեմ Իրանի ժողովրդի դիմադրությունն անհրաժեշտությունն է
(last modified Wed, 08 Feb 2017 04:06:09 GMT )
Փետրվար 08, 2017 07:36 Asia/Tehran
  • Ռոհանի. Արտաքին սադրանքների դեմ Իրանի ժողովրդի դիմադրությունն անհրաժեշտությունն է

Իրանի ժողովրդին կոչ անելով մասնակցել Բահման 22-ի քայլարշավին, նախագահ Ռոհանին ասել է. «Աշխարհի ներկայիս պայմաններում անհրաժեշտ է, որ առավել քան երբևէ, հաստատակամորեն ու միասնաբար պաշտպանենք հեղափոխության գաղափարները և պայքարենք արտաքին սադրանքների դեմ»:

Երեքշաբթի օրը, Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում Հասան Ռոհանին հավելել է. «Մեզ համար պատիվ է, որ անցած 38 տարիների ընթացքում ժողովուրդը նույն հեղափոխական խանդավառությամբ ներկա է ասպարեզում և հեղափոխության գաղափարների իրագործման ճանապարհին դիմադրությամբ ու զոհողությամբ  պաշտպանում է իսլամական համակարգը»:

Ռոհանին հավելել է, որ Իրանի իսլամական համակարգը, անկախությունը, ազգային ինքնիշխանությունն ու ժողովրդի վճռակամությունը հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներն են:  «Գիտական ու մշակութային առաջադիմությունները և ժողովրդին մատուցված հասարակական ծառայությունները իսլամական շարժման մյուս ձեռքբերումներ են համարվում». հավելել է նա:

«Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանն այսօր հզոր, հարգված և տարածաշրջանային ու միջազգային հարցերում ազդեցիկ երկիր է»,-հավելել է Ռոհանին նշելով, որ մինչև իսլամական հեղափոխությունն Իրանի կառավարությունը միջոց է ծառայել ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային իմպերիալիստական համակարգի ձեռքում:

ԻԻՀ նախագահը  նշել է, որ լուսահոգի Էմամ Խոմեյնին խոհմությամբ ու հեռատեսությամբ առաջնորդեց իսլամական հեղափոխությունն:  «Փամփուշտի դիմաց ծաղիկ կողմնորոշումը պատճառ դարձավ, որ իսլամական հեղափոխության հաղթանակից օրեր առաջ, օդուժի անձնակազմն իր հավատարմությունը հայտնի  լուսահոգի Էմամ Խոմեյնուն, ինչն էլ խորտակեց շահի ռեժիմին»:

Պիտակ