Իրանի խորհրդարանի նախագահ.«ԱՄՆ-ն վախենում է Իրանի կարողություններից»
https://parstoday.ir/hy/news/iran-i54071-Իրանի_խորհրդարանի_նախագահ._ԱՄՆ_ն_վախենում_է_Իրանի_կարողություններից
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ամերիկացիները վախենում են միջուկային համաձայնությունից հետո Իրանի տարածաշրջանային հնարավորությունների մեծացումից ու կարողություններից»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 13, 2017 07:49 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ.«ԱՄՆ-ն վախենում է Իրանի կարողություններից»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ամերիկացիները վախենում են միջուկային համաձայնությունից հետո Իրանի տարածաշրջանային հնարավորությունների մեծացումից ու կարողություններից»:

Փետրվարի 12-ին հեռուստատեսային հարցազրույցում նշելով ,որ Իրանին հակադրվելով ամերիկացիների նպատակը միայն միջուկային հարցը չէ,  Ալի Լարիջանին ասել է.«ԱՄՆ-ի խնդիրը ոչ միայն Իրանին այլև շատ երկրներին է  վերաբերում»:

«Թրամփի կառավարության իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև առաջացած խնդիրները բխում են այդ երկրի ներքին հարցերից» ասել է Լարիջանին: Նրա խոսքերով՝ ԱՄՆ նոր նախագահը փորձում է սխալ քայլերով, ինչպես այդ երկիր մուտք գործող 7 մուսուլմանական երկրի  քաղաքացիներին վիզա  չտալով և ԵՄ-ին հակադրվելով , կարգավորել  այդ երկրի ներքին խնդիրները:

Նշելով ,որ Իրանը անցնող 38 տարիների ընթացքում միջազգային հարաբերություններում մեծ փորձ ունի, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հստակեցրել է.«Թեհրանը առկա պայմաններին համապատասխան որոշումներ է ընդունում տարբեր հարցերի վերաբերյալ»:

ԱՄՆ նոր նախագահը Սպիտակ Տուն մուտք գործելուց ի վեր մշտապես սպառնացել է Իրանին,բայց Իրանի պատասխանատուներն ու ժողովուրդը իրենց ճիշտ դիրքորոշմամբ և մասնակցելով բահմանի 22-ին իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված քայլարշավին, կտրականապես պատասխանել են ԱՄՆ-ի սպառնալիքներին: