«Իրանը ցանկանում է Եվրամիության հետ ընդլայնել համագործակցությունը».Զարիֆ
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԻԻՀ-ը վճռակամ է Եվրամիության երկրների հետ ընդլայնել հարաբերությունները:
Երկուշաբթի օրը Թեհրանում Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Սլոբորնի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Այդ համաձայնությունից հետո նոր հեռանկարներ են ստեղծվել Իրանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների ընդլայնման համար»:
Զարիֆը նշել է, որ բարենպաստ պայմաններ կան Ւրան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների ընդլայնման համար: Նա Իրանի կողմից պատրաստակամությունն է հայտնել բանկային ոլորտում Լյուքսեմբուրգի հետ համագործակցելու համար:
Հանդիպման ժամանակ Լյուքսեմբուրգի արտգործնախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կստորագրվեն համագործակցության հուշագրեր ներդրումների, ինչպես նաև կրկնակի հարկերի գանձումից խուսափելու մասին համաձայնագիր:
Ժան Սլոբորնը նշել է, որ նախադրյալների գոյության դեպքում, Իրանն ու Լյուքսեմբուրգը պետք է բանակցեն նաև ավիատրանսպորտային ոլորտում համագործակցությունների ընդլայնման վերաբերյալ։