Իրանի գերագույն առաջնորդ.«Ռազմական պատերազմով սպառնալը ԱՄՆ-ի կրկնվող հայտարարություններից է»
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«ԱՄՆ-ն փորձում է ռազմական պատերազմով ու սպառնալիքով Իրանի իսլամական հանրապետության պատասխանատուների ուշադրությունը շեղել իրական պատերազմից, որն է՝ տնտեսական պատերազմը»:
Մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին այսօր երկրի հազարավոր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Բահմանի 22-ին (2017 թ.փետրվարի 10-ին) Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված քայլարշավին ժողովրդի միասնական ու բուռն մասնակցությունը բարձր պահեց հեղափոխության , համակարգի և Իրանի պատիվը»: Նշելով, որ Իրանին պատերազմով սպառնալու հնարքը կրկնել են ԱՄՆ նախկին և գործող կառավարությունները, գերապատիվ առաջնորդն ասել է.«Այսօր ինչպես անցյալում խոսում են ռազմական տարբերակները սեղանի վրա լինելու մասին և եվրոպացի պաշտոնյան էլ Իրանի պաշտոնյաներին ասում է.« Եթե չլիներ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը , «չէր բացառվում պատերազմը»: Սակայն այս խոսքը բացարձակ սուտ է: Արևմուտքը նպատակ ունի մեր միտքը շեղել իրական պատերազմից, որն է՝ տնտեսական պատերազմը: Դրանով նրանք նպատակ ունեն երկրի պատասխանատուների ուշադրությունը շեղել երկրի տնտեսական զարգացումից ու բարգավաճումից: Նրանք նաև նպատակ ունեն այնպես անել, որպեսզի երկրի պատասխանատուները նույնիսկ չկարողանան կենտրոնանալ Իրանի ժողովրդի դեմ արևմուտքի մշակութային գրոհի խնդրի վրա»:
Անդրադառնալով Իսլամական հեղափոխության ու հանրապետության դեմ ուղղված ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) Մոսադի, Բրիտանիայի հետախուզական կառույցի անդադար ջանքերին և ղարունների նավթային դոլարների ծախսերին, մեծարգո առաջնորդն ասել է.«Ողջ տարվա ընթացքում, հարյուրավոր արբանյակային ցանցեր, վիրտուալ միջավայրեր, Իրանից փախած սնանկացածներ ջանքեր են գործադրում համակարգը նսեմացնելու և թուլացնելու համար: Սակայն բահմանի 22-ի քայլարշավին Ժողովրդի ներկայությունը մաքրում է փոշոտ ու աղտոտված մթնոլորտը»:
Զուր քայլեր համարելով Իրանի իսլամական համակարգը անկենսունակ ներկայացնելու թշնամիների ջանքերը, մեծարգո Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Թշնամին փորձում է շրջանցնել ու թերագնահատել անցնող 38 տարիների կարևոր գործերն ու ձեռքբերումները և հուսահատեցնել ժողովրդին»:
«Վերջին չորս տասնամյակներում Իրանի առաջադիմություններն ու ձեռքբերումները հրաշալի են», նշել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, հավելելով, որ այս ձեռքբերումներից որոշների իրականացման համար նույնիսկ հարյուր տարին բավական չէր կարող լինել: