Իրանում միջազգային մրցաշարերի կազմակերպումը ՀԳՀԾ-ի ձեռքբերումներից է
https://parstoday.ir/hy/news/iran-i54394-Իրանում_միջազգային_մրցաշարերի_կազմակերպումը_ՀԳՀԾ_ի_ձեռքբերումներից_է
Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ասել է. «Իրանում մարզական միջազգային տարբեր մրցաշարերի կազմակերպումը ՀԳՀԾ-ի արժեքավոր ձեռքբերումներից է և աշխարհի հետ Թեհրանի համագործակցության ընդլայնման վկայությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 04:06 Asia/Tehran
  • Իրանում միջազգային մրցաշարերի կազմակերպումը ՀԳՀԾ-ի ձեռքբերումներից է

Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ասել է. «Իրանում մարզական միջազգային տարբեր մրցաշարերի կազմակերպումը ՀԳՀԾ-ի արժեքավոր ձեռքբերումներից է և աշխարհի հետ Թեհրանի համագործակցության ընդլայնման վկայությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մասըուդ Սոլթանիֆարը հինգշաբթի օրն անդրադառալով վերջին երկու օրերի ընթացքում Իրանում ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային մրցաշարի և Շախմատի աշխարհի կանանց առաջնության կազմակերպմանն, ասել է. «Բարեբախտաբար ՀԳՀԾ-ից հետո սպորտի ոլորտում միջազգային ֆեդերացիաների ու միջազգային հանրության հետ համագործակցության  հարմար ենթահող է նախապատրաստվել»:

«ՀԳՀԾ-ն Իրանում միջազգային ու ասիական մրցաշարերի կազմակերպման ենթահող է ստեղծել»,-հայտարարել է Սոլթանիֆարը, հավելելով, որ ՀԳՀԾ-ից հետո Իրանի հետ համագործակցության ուղղությամբ միջազգային ֆեդերացիաների ցուցաբերած հետաքրքրությունը մեծացել է:

Սոլթանիֆարը նշել է, որ 2020 թվականին ֆուտզալի համաշխարհային առաջնության գավաթի, ինչպես նաև վոլեյբոլի և ծովափնյա ֆուտբոլի միջազգային մրցաշարերի հյուրընկալման դիմումները ՀԳՀԾ-ի արդյունքներից են համարվում:  «Այս մրցաշարերի կազմակերպումը վկայում է շրջափակումների չեղարկման և աշխարհի հետ Իրանի համագործակցության ընդլայնման մասին և հույսով ենք, որ այդ համախոհության ընդլայնմամբ կսատարենք սպորտի զարգացմանն ու հառաջադիմությանը». ասել  նա: