Լավրովը հայտնել է Թիլերսոնի հետ իրանյան թղթապանակը քննարկելու մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i54562-Լավրովը_հայտնել_է_Թիլերսոնի_հետ_իրանյան_թղթապանակը_քննարկելու_մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Բոննում կայացած հանդիպմանը քննարկել է նաեւ իրանյան խնդիրը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 18:50 Asia/Tehran
  • Լավրովը հայտնել է Թիլերսոնի հետ իրանյան թղթապանակը քննարկելու մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Բոննում կայացած հանդիպմանը քննարկել է նաեւ իրանյան խնդիրը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այո՛, մենք քննարկել ենք Իրանի թեման, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հրատապ այլ հարցեր: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ Իրանի միջուկային ծրագրի խնդրի կարգավորումն ուժի մեջ է մնում: Ամերիկյան կողմը կշարունակի դիտարկումը՝ փաստաթղթի բոլոր մասնակիցների կողմից համաձայնությունների իրականացման հարցով»,- լրագրողներին ասել է Լավրովը:

Նա նաեւ նշել է, որ շաբաթ Մյունխենում հանդիպել է նաեւ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոյի հետ: «Նա հաստատեց, որ իրենց դիտարկումը ցույց է տվել, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

News.am