Արաբիայի ու Իսրայելի հակաիրանական դիրքորոշումների համընկնոմը պատահական չէ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում Սաուդյան ռեժիմի ԱԳ նախարարի և Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի հակաիրանական հայտարարությունների համընկնումը պատահական չէ: «Փաստերը վկայում են տարածաշրջանային գործերում այդ երկու ռեժիմների միջև համադրումների մասին». ասել է նա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին նշել է. «Երկու ռեժիմներն էլ այն պատկերացումն ունեն, որ տարածաշրջանում իրենց կրած բազմաթիվ պարտություններն ու ձախողումները փոխարինելու համար պիտի միջազգային մթնոլորտը հրահրեն Իրանի դեմ: Բռնահարված ժողովրդի դեմ համադրաբար աշխատող այդ երկու ռեժիմների կրկնվող հայտարարությունները վկայում են նրանց թուլության մասին»:
Իսրայելի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն ու Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը կիրակի օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իրենց առանձին սակայն համադրված ելույթներում դատապարտելով Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը, հայտարարել էին, թե ԻԻՀ-ն հովանավորում է ահաբեկչությունը:
Այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ արևմտյան անվտանգության ծառայությունների զեկույցների համաձայն` այդ երկու ռեժիմներն Իրաքում ու Սիրիայում սերտ համագործակցություն ունեն ահաբեկիչների հետ: