Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կրկին հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերությաննավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին:
«Եմենի զինվածուժերը երկու անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերության նավթավերամշակման գործարանին: Հարվածը ճշգրիտ էր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակումը կատարվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգներում օդային տարածքի խախտման:
Օգոստոսի 9-ին հութիները հայտարարել էին Ջիզանի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանի շրջանում գտնվող «Saudi Aramco» ընկերության օբյեկտում բռնկված հրդեհի փաստը:
Իրավիճակի սրացման նոր փուլը սկսվել է հուլիսի 13-ին Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածից հետո: Հութիները հարձակման համար մեղադրել են Սաուդյան Արաբիային և դրանից հետո վերսկսել հարվածները այդ պետության տարածքին։