Իրանում զարգացել է միջուկային արդյունաբերության կիրառումը
https://parstoday.ir/hy/news/iran-i54924-Իրանում_զարգացել_է_միջուկային_արդյունաբերության_կիրառումը
Իրանի իսլամական հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է .-«Վերջին երեք տարիներին Իրանում տեխնիկական ծառայությունների և այլ բաժիններում ակնհայտորեն կիրառվել է միջուկային արդյունաբերություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 13:19 Asia/Tehran
  • Իրանում զարգացել է միջուկային արդյունաբերության կիրառումը

Իրանի իսլամական հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է .-«Վերջին երեք տարիներին Իրանում տեխնիկական ծառայությունների և այլ բաժիններում ակնհայտորեն կիրառվել է միջուկային արդյունաբերություն»:

«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն ՝ չորեքշաբթի օրը Ալի Աքբար Սալեհին ասել է.-,Միջուկային արդյունաբերության օգտագործումն ակնհայտորեն զարգացել է առողջապահության, նավթի ու գյուղատնտեսության բաժիններում»:

Տեղեկացնելով 2017 թվականի ապրիլի 9-ին նավթարդյունաբերության արդիական ցենտրիֆուգների շնորհանդեսի մասին, Սալեհին ավելացրել է.-«Իրանի ատոմային էներգիայի փորձագետները մի սարք են նախագծել, որը կիրառվում է նավթահորերում նավթի ու գազի, նաև ջրի մակարդակը գնահատելու համար»:

Անդրադառնալով ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի Ռուսաստան կատարվելիք այցին, Սալեհին հավաստել է.-«Միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ երկու ատոմակայաններ կառուցելու շուրջ համաձայնություն է կայացել: Այցի շրջանակում բանակցություններ են ընթանալու այդ նախագծերի շուրջ»: