Էրաղչի. Աշխարհը ՀԳՀԾ-ի կանգնելով թիկունքին, ընդդիմանում է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i55052-Էրաղչի._Աշխարհը_ՀԳՀԾ_ի_կանգնելով_թիկունքին_ընդդիմանում_է_ԱՄՆ_ին
Հինգշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում ասել է. «Նախքան ՀԳՀԾ-ի ստորագրումն աշխարհն Իրանի դեմ էր ու կանգնած էր ԱՄՆ-ի թիկունքին: Սակայն այդ համաձայնությունից հետո աշխարհի բոլոր երկրները կանգնելով ՀԳՀԾ-ի թիկունքին ընդդիմանում են ԱՄՆ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 04:17 Asia/Tehran
  • Էրաղչի. Աշխարհը ՀԳՀԾ-ի կանգնելով թիկունքին,  ընդդիմանում է ԱՄՆ-ին

Հինգշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում ասել է. «Նախքան ՀԳՀԾ-ի ստորագրումն աշխարհն Իրանի դեմ էր ու կանգնած էր ԱՄՆ-ի թիկունքին: Սակայն այդ համաձայնությունից հետո աշխարհի բոլոր երկրները կանգնելով ՀԳՀԾ-ի թիկունքին ընդդիմանում են ԱՄՆ-ին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Սեյեդ Աբբաս Էրաղչին հավելել է. «Արտաքին քաղաքական մասշտաբով ԻԻՀ  դիրքը ՀԳՀԾ-ից հետո  դրական փոփոխություն է կրել: Եվ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է , որ ՀԳՀԾ-ն  Վաշինգտոնի համար ամենանենգ պայմանագիրն է եղել»:

Էրաղչին  նշել է, որ մինչև ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը միջազգային ասպարեզում արգելված ծրագիր էր համարվում:  «Այդ պայմանագրից հետո ԻԻՀ-ի դիրքն ու ազդեցությունն այնպես է փոխվել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանին հիշատակում է  որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիքը». ասել է նա:

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալն ընդգծել է ԻԻՀ-ում խելացի առաջնորդի, նաև քաղաքական կայունության գոյությունն, ասելով. «ԻԻՀ  հզորության իրական աղբյուրը ժողովուրդն է և քանի դեռ  այդ հզորության աղբյուրը կա, ԻԻՀ-ն հզոր կմնա»: