Էրաղչի. Աշխարհը ՀԳՀԾ-ի կանգնելով թիկունքին, ընդդիմանում է ԱՄՆ-ին
Հինգշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում ասել է. «Նախքան ՀԳՀԾ-ի ստորագրումն աշխարհն Իրանի դեմ էր ու կանգնած էր ԱՄՆ-ի թիկունքին: Սակայն այդ համաձայնությունից հետո աշխարհի բոլոր երկրները կանգնելով ՀԳՀԾ-ի թիկունքին ընդդիմանում են ԱՄՆ-ին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Սեյեդ Աբբաս Էրաղչին հավելել է. «Արտաքին քաղաքական մասշտաբով ԻԻՀ դիրքը ՀԳՀԾ-ից հետո դրական փոփոխություն է կրել: Եվ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է , որ ՀԳՀԾ-ն Վաշինգտոնի համար ամենանենգ պայմանագիրն է եղել»:
Էրաղչին նշել է, որ մինչև ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը միջազգային ասպարեզում արգելված ծրագիր էր համարվում: «Այդ պայմանագրից հետո ԻԻՀ-ի դիրքն ու ազդեցությունն այնպես է փոխվել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանին հիշատակում է որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիքը». ասել է նա:
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալն ընդգծել է ԻԻՀ-ում խելացի առաջնորդի, նաև քաղաքական կայունության գոյությունն, ասելով. «ԻԻՀ հզորության իրական աղբյուրը ժողովուրդն է և քանի դեռ այդ հզորության աղբյուրը կա, ԻԻՀ-ն հզոր կմնա»: