Իրանի փոխարտգործնախարար.«ՀԳՀԾ-ից հրաժարվելով ԱՄՆ-ն տուժելու է»
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն այնքան հզոր կետեր ունի, որոնցից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը տուժելու է»․ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Երկուշաբթի օրը Թեհրանում Իրանի տնտեսության հեռանկարը թեմայով համագումարում, միջազգային ու իրավական հարցերի գծով Իրանի փոխարտգործնախարար և ՀԳՀԾ-ի իրագործմանը հետևող շտաբի պետ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող միակողմանիորեն հրաժարվել ՀԳՀԾ-ից, որովհետև սա միջազգային համաձայնություն է»:
Նշելով, որ եվրոպացիները հովանավորում են ՀԳՀԾ-ն, Էրաղչին հավաստիացրել է, որ հավանաբար ԱՄՆ-ի կառավարությունը կիրագործի այս համաձայնությունը, հակառակ դեպքում, եվրոպացիները հայտարարել են, որ կհովանավորեն Իրանի հետ համագործակցություն ցանկացող իրենց ընկերություններին:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի իրագործման գծով առաջացած կասկածի մթնոլորտին, Իրանի փոխարտգործնախարարն ասել է․«Այս կասկածները երկու ամսվա ընթացքում կփարատվեն ու ծրագիրն իր հունով կընթանա և Իրանի տնտեսությունը նոր մթնոլորտում կզարգանա»: