ԱՄՀ-ի զեկույցը Իրանի տնտեսական աճի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i55640-ԱՄՀ_ի_զեկույցը_Իրանի_տնտեսական_աճի_մասին
Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցում տեղեկացրեց երկարատև շրջափակումների չեղարկումիից հետո Իրանի տնտեսության աճի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2017 04:11 Asia/Tehran
  • ԱՄՀ-ի զեկույցը  Իրանի տնտեսական աճի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցում տեղեկացրեց երկարատև շրջափակումների չեղարկումիից հետո Իրանի տնտեսության աճի մասին:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, ԱՄՀ-ն իր  ամենամյա զեկույցում Իրանի տնտեսական գործունեության կապակցությամբ նշել է, որ 2016 թվականի հունվարին շրջափակումների չեղարկումից հետո, նավթի արտադրության ու արտահանումների ծավալների մեծացումը նպաստել  են Իրանի տնտեսական աճի վերականգնմանը:

ԱՄՀ-ն նաև հայտարարել է, որ ֆինանսական այդ կառույցը ողջունում է նավթին կախվածության կրճատման ու մասնավոր բաժնի ընդլայնման կապակցությամբ Իրանի պաշտոնատարների առաջարկները:

ԱՄՀ-ի կանխատեսմամբ` 2017 թվականի մարտ ամսվա վերջին Իրանի տնտեսական աճը հասնելու է 6.6 տոկոսի:

Համաձայն այս հաղորդման, Իրանը կարող է արտաքին ուղղակի ներդրման ծավալի մեծացման և առաջիկա երկու տարիների ընթացքում ներքին տնտեսական պայմանների հետզհետե բարելավման ակնկալիք ունենալ, ինչը կարող է հանգեցնել երկրում ոչ-նավթային արդյունաբերության զարգացմանը: