ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ նշվեց Հազրաթ Ֆաթեմեի նահատակության տարելիցը:
Իսլամի մեծ տիկնոջ՝ Հազրաթ Ֆաթեմեի նահատակության տարելիցն իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու ներկայությամբ նշվեց Էմամ Խոմեյնու անվան հոսեյնիեում:
Այս սգո հանդիսությանը մասնակցում էին ժողովրդի տարբեր խավերի հազարավոր ներկայացուցիչներ և մի խումբ պատասխանատուներ:
Հազրաթ Ֆաթեմեի նահատակության սգո օրերի արարողությունները տեղի են ունենում փետրվարի 27-ից սկսած մինչև մարտի 3-ը` Թեհրանի Էմամ Խոմեյնու անվան հոսեյնիեում:
Մարտի 2-ը, լուսնային 1438 թվականի ջամադի-ալ -սանի ամսվա 3-ը, որոշ վկայությունների համաձայն իսլամի մեծապատիվ մարգարե Հազրաթ Մոհամմեդի դստեր և աշխարհի շիաների առաջին առաջնորդ՝ Էմամ Ալիի կնոջ՝ Հազրաթ Ֆաթեմեի նահատակության տարելիցն է:
Հազրաթ Ֆաթեմեն որոշ վկայությունների համաձայն նահատակվել է լուսնային հիջրեթի 11-րդ տարվա ջամադի-ալ-ավալ ամսվա 13-ին, իսկ մի շարք այլ վկայությունների համաձայն՝ ջամադի-ալ-սանի ամսվա 3-ին:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը Հազրաթ Ֆաթեմե Զահրայի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին: