Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
(last modified Thu, 02 Mar 2017 13:51:33 GMT )
Մարտ 02, 2017 17:21 Asia/Tehran
  • Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է,որ Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն` վեց հոգու կողմից Կոպենհագենում Իրանի դեսպանատան վրա հարձակում իրականացվելու պատճառով:

Իրանի Արտաքին գերատեսչության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ասել է.-«Մարտի 1-ին, կեսօրից հետո, վեց հոգի հարձակվել են Կոպենհագենում ԻԻՀ դեսպանատան վրա»:

Ղասեմին  Իրանում Դանիայի դեսպանին է փոխանցել  ԻԻՀ կառավարության խիստ բողոքը` միջազգային և Դանիայի ներքին օրենքներով ընդունված նորմերի դեմ ուղղված քայլի կապակցությամբ: Ղասեմին նաև քննադատել է Դանիայի կառավարության թույլ գործունեությունը` դեսպանատան և  իրանցի աշխատակիցների անվտանգության ապահովման գործում:

Բահրամ  Ղասեմին նշել է, որ Դանիայի կառավարությունը  պետք է կտրուկ, լուրջ և պատասխանատու մոտեցում  ցուցաբերի Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակման հեղինակներին պատժելու հարցում և արդյունքը փոխանցի ԻԻՀ կառավարությանը:

Իրանում Դանիայի դեսպանը խոր ցավ է հայտնել Դանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:«Ուղերձը պարզ է: Ես այն անհապաղ այն կփոխանցեմ Կոպենհագեն, հարցին հետամուտ կլինեմ  և արդյունքի մասին  կզեկուցեմ»,ասել է դանիացի դեսպանը: 

ایران وزارت امور خارجه دانمارک