Իրանի գիտահետազոտական ընկերությունները հաջողություններ են արձանագրում աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i56116-Իրանի_գիտահետազոտական_ընկերությունները_հաջողություններ_են_արձանագրում_աշխարհում
ԻԻՀ նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալն ասել է. «Իրանում գիտահետազոտական ընկերությունների հաջողությունը գերազանցում է համաշխարհային միջինը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 04:05 Asia/Tehran
  • Իրանի գիտահետազոտական ընկերությունները հաջողություններ են արձանագրում աշխարհում

ԻԻՀ նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալն ասել է. «Իրանում գիտահետազոտական ընկերությունների հաջողությունը գերազանցում է համաշխարհային միջինը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԻԻՀ նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալ Սուռենա Սաթարին երկուշաբթի օրը հայտարարել է. «Աշխարհում գիտահետազոական հարյուր ընկերություններից միայն մեկ կամ երկուսն է կարողանում շահութաբեր լինել, սակայն Իրանում նման ընկերությունների արձանագրած հաջողության չափերը մեծ են»:

«Իրանում գիտահետազոտական ընկերությունները ներդրման համար հարմար բնագավառ են համարվում»,-հավելել է Սաթարին:

Անդրադառնալով գիտահետազոտական ընկերությունների հանդեպ Իրանի կառավարության ցուցաբերած հովանավորությանը, նա հավելել է. «Իրանի կառավարության կողմից գիտահետազոտական ընկերություններին տրամադրված ծառայություններն ու դյուրությունները կրճատում են այդ ընկերություններում ներդրման ռիսկը»:

ԻԻՀ նախագահի գիտության ու տեխնոլոգիայի հարցերով տեղակալը հավելել է. «Արտասահմանյան համալսարանների մի շարք իրանցի շրջանավարտներ, վերադառնալով Իրան, տարբեր բնագավառներում գիտահետազոտական ընկերություններ են հիմնադրել»: