Իրանի գիտահետազոտական ընկերությունները հաջողություններ են արձանագրում աշխարհում
ԻԻՀ նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալն ասել է. «Իրանում գիտահետազոտական ընկերությունների հաջողությունը գերազանցում է համաշխարհային միջինը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԻԻՀ նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալ Սուռենա Սաթարին երկուշաբթի օրը հայտարարել է. «Աշխարհում գիտահետազոական հարյուր ընկերություններից միայն մեկ կամ երկուսն է կարողանում շահութաբեր լինել, սակայն Իրանում նման ընկերությունների արձանագրած հաջողության չափերը մեծ են»:
«Իրանում գիտահետազոտական ընկերությունները ներդրման համար հարմար բնագավառ են համարվում»,-հավելել է Սաթարին:
Անդրադառնալով գիտահետազոտական ընկերությունների հանդեպ Իրանի կառավարության ցուցաբերած հովանավորությանը, նա հավելել է. «Իրանի կառավարության կողմից գիտահետազոտական ընկերություններին տրամադրված ծառայություններն ու դյուրությունները կրճատում են այդ ընկերություններում ներդրման ռիսկը»:
ԻԻՀ նախագահի գիտության ու տեխնոլոգիայի հարցերով տեղակալը հավելել է. «Արտասահմանյան համալսարանների մի շարք իրանցի շրջանավարտներ, վերադառնալով Իրան, տարբեր բնագավառներում գիտահետազոտական ընկերություններ են հիմնադրել»: