Իսլամական Հեղափոխության Մեծարգո առաջնորդ.«Պետք է պահպանել անտառներն ու բնական ռեսուրսները»
(last modified Wed, 08 Mar 2017 13:12:22 GMT )
Մարտ 08, 2017 16:42 Asia/Tehran
  • Իսլամական Հեղափոխության Մեծարգո առաջնորդ.«Պետք է պահպանել անտառներն ու բնական ռեսուրսները»

Բնական ռեսուրսների շաբաթվա առիթով այսօր Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մասնակցել է ծառատունկի:

Մարտի  8-ին, Այաթոլլահ Խամենեին կարևորելով շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը, հավելել է.-«Բուսական տարածքների պակասի հետևանքով աղտոտվում է քաղաքների օդը և առաջանում են աերոզոլները, հետևաբար կարևոր է պահպանել Իրանի բուսական աշխարհը»:

Կարևորելով Իրանի անտառածածկ տարածքների առավելությունները, Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է.-«Իրանի հյուսիսային հատվածի անտառները աշխարհի հազվագյուտ անտառային տարածքներից են համարվում, սակայն որոշ շահամոլ գործարարներ անտեսելով երկրի ազգային շահերը, ավերում են անտառներն ու բնական ռեսուրսները»:

Մեծարգո առաջնորդն ընդգծել է.-«Երկրի պաշտոնյաները պետք է ջանքեր գործադրեն անտառների, ցանքատարածքների և բնական ռեսուրսների պաշտպանության ուղղությամբ»:

Այաթոլլահ Խամենեին ծառատունկի օրը բնութագրել է, որպես բուսական աշխարհի հանդեպ Իրանի ժողովրդի կողմից ցուցաբերած հարգանքի խորհրդանիշը: 

Մարտի 5-ն Իրանում նշվում է որպես ծառատունկի օր: 

 

 

Պիտակ