Մոհամմեդ Ջավադ Լարիջանին քննադատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի դիրքորոշումները
https://parstoday.ir/hy/news/iran-i56340-Մոհամմեդ_Ջավադ_Լարիջանին_քննադատել_է_ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_խորհրդի_դիրքորոշումները
Քննադատելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մի շարք դիրքորոշումները, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«ՄԱԿ-ը վերածվել է բեմահարթակի, որի տիկնիկավարները ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն են»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2017 11:12 Asia/Tehran
  • Մոհամմեդ Ջավադ Լարիջանին քննադատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի  դիրքորոշումները

Քննադատելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մի շարք դիրքորոշումները, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«ՄԱԿ-ը վերածվել է բեմահարթակի, որի տիկնիկավարները ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն են»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության թղթակցի փոխանցմամբ, նշելով որ առայսօր հազարավոր եմենցի երեխաներ են զոհվել սաուդացի վարձկանների կողմից,  արիջանին հավելել է.«ՄԱԿ-ի կառույցները Եմենի ներքին պատերազմն են համարում եմենցի երեխաների զոհվելու պատճառը»:

«Տարածաշրջանում ԻԻՀ-ը ժողովրդավարության բնօրրանն է, սակայն այդ ամենով հաներձ, ԱՄՆ-ի հսկողության տակ գտնվող մարդու իրավունքների կառույցները հարցականի տակ են դնում այդ ժողովրդավարությունը», ասել է Լարիջանին, նշելով, որ մադկային իրավունքները սերտորեն կապված են ժողովրդավարության հետ:

Լարիջանին շեշտել է.«Իրանի համար մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող նշանակելը անհիմն քայլ է և հակասում է մարդու իրավունքների կանոնադրությանը»:

«Այդ զեկույցների մեջ իրանական 1388թ. խռովության ակտիվիստները և Ռիգի ահաբեկչական խմբի անդամների ներկայացվել են որպես մարդու իրավունքների պաշտպաններ»,- ասել է Լարիջանին: