Իրանը դատապարտել է Մարդու իրավունքների թեմայով հակաիրանական զեկույցը
https://parstoday.ir/hy/news/iran-i56366-Իրանը_դատապարտել_է_Մարդու_իրավունքների_թեմայով_հակաիրանական_զեկույցը
ԻԻՀ Արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԻԻՀ չի ընդունում Մարդու իրավունքների թեմայով միտումնավոր ձևով Իրանի դեմ ներկայացրած զեկույցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 11:40 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Մարդու իրավունքների թեմայով  հակաիրանական զեկույցը

ԻԻՀ Արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԻԻՀ չի ընդունում Մարդու իրավունքների թեմայով միտումնավոր ձևով Իրանի դեմ ներկայացրած զեկույցը»:

Իրանում մարդու իրավունքների  հարցով ՄԱԿ-ի նորանշանակ զեկուցող  Ասեմա Ջահանգիրն իր առաջին զեկույցում Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել: Նա մտահոգություն է հայտնել Իրանում աճող մահապատիժների և մարդու իրավունքները ոտնահարելու դեպքերի կապակցությամբ: 

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հստակեցրել է.-«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ որոշ երկրների կողմից պատրաստված  զեկույցի նպատակն է վարկաբեկել Իրանին»:

Բահրամ Ղասեմին ընդգծել է.-«Իրանի դեմ զեկույց պատրաստող շատ երկրներ մարդու իրավունքների հարցով սև դոսիե ունեն և հենց դա վկայում է  որ այդ զեկույցը պատրաստվել է Իրանին վարկաբեկելու նպատակով»:

«Մարդու իրավունքների հարցով Իրանի դեմ ներկայացված զեկույցը անհիմն է».-ասել է Ղասեմին: