Աշխարհի 31 երկրներում այդ թվում նաև Հայաստանում կանցկացվեն նովռուզյան տոնակատարություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i57042-Աշխարհի_31_երկրներում_այդ_թվում_նաև_Հայաստանում_կանցկացվեն_նովռուզյան_տոնակատարություններ
Իրանի մշակույթի և իսլամական հարաբերությունների կազմակերպության նախաձեռնությամբ, աշխահի 31 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կանցկացվի նովռուզյան փառատոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 07:06 Asia/Tehran
  • Աշխարհի 31 երկրներում այդ թվում նաև Հայաստանում կանցկացվեն նովռուզյան տոնակատարություններ

Իրանի մշակույթի և իսլամական հարաբերությունների կազմակերպության նախաձեռնությամբ, աշխահի 31 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կանցկացվի նովռուզյան փառատոն:

Իրանի մշակույթի և իսլամական հարաբերությունների կազմակերպությունը հայտարարել է.«Արտերկում բնակվող իրանցիների մշակութային հարցերով գերատեչության նախաձեռնությամբ, տարբեր երկրներ գործուղված արվեստի ու մշակութային խմբերի միջոցով կանցկացվեն նովռուզյան փառատոներ»:

Կազմակերպությունը, երաժշտական, հումորային, արվեստի, մշակութային և գործադիր 28 խմբեր է գործուղել 31 երկրներ այդ թվում՝ Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Հարավային Աֆրիկա, Ֆիլիպիններ, Ղազաղստան, Թայլանդ, Ադրբեջան, Հնդկաստան, Թուրքիա և Ռուսաստան:

Իրանական ֆարվարդին ամսի 1-ին՝ մարտի 20-ին Իրանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Իրաքում, Ադրբեջանում և Թուրքիայում կմեկնարկեն նոռուզյան տոնակատարությունները:

Իրանական արեգակնային հիջրեթի տարվա առաջին օրը՝ ֆարվարդին ամսի մեկը, հնադարյան Իրանից մնացած ամենահին տոներից՝ Նոռուզի առաջին օրն է: