Իրանի ԱԳ նախարար.«Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները հակառակ արդյունք կունենան»
https://parstoday.ir/hy/news/iran-i57048-Իրանի_ԱԳ_նախարար._Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_շրջափակումները_հակառակ_արդյունք_կունենան
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Քաղաքական և տնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումները գործադրումը հակառակ արդյունք է ունենալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 08:01 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար.«Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները հակառակ արդյունք կունենան»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Քաղաքական և տնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումները գործադրումը հակառակ արդյունք է ունենալու»:

Ալ-Մայադին հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ապարդյուն համարելով Իրանի դեմ սահմանված շրջափակումները, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Իրանը համոզված է, որ ԱՄՆ-ի կողմից Թերանի հետ «5+1» խմբի կաղապարով բանակցությունների մասնակցելու պատճառը ԻԻՀ ճաշմարտացիությունը ստուգելը չի եղել:  Բարաք Օբամայի օրոք Վաշինգտոնը քննարկել էր հնարավոր բոլոր տարբերակները»:

«ԱՄՆ-ի կողմից իրականացված շրջափակումներից հետո, Իրանը միջուկային խաղաղանպատակ ծրագրի շրջանակներում բարձրացրեց իր կարողությունները»,- հավելել է Զարիֆը:

Անդրադառնալով Սիոնիստական Ռեժիմի և Սաուդյան Արաբիայի կողմից բացահայտ կերպով բանակցությունների ընթացքը խոչընդոտելու փաստին, Զարիֆը նշել է.«Բանակցությունների ավարտից հետո երկու ռեժիմները փորձեցին ԱՄՆ կոնգրեսի և այդ ճանապարհներից կանխարգելել համաձայնության գործադրումը կամ  սահմանափակումներ առաջացնել, բայց չհաջողեցին»:

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Սիոնիստական ռեժիմին համարել է աշխարհի և տարածաշրջանի ամենամեծ միջուկային սպառնալիքը: Թուրքիայի մասին Զարֆին ասել է.«Անկարան չպետք է թույլ տա, որ Սիրիայի ահաբեկիչները զենք և ֆինանսական աջակցություն ստանան»: