Մեծացել են Իրանի նավթի արտահանումների ծավալները դեպի Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/iran-i57262-Մեծացել_են_Իրանի_նավթի_արտահանումների_ծավալները_դեպի_Եվրոպա
Իրանի նավթի փոխնախարարի խոսքերով՝ դեպի եվրոպա Իրանի նավթի արտահանումների ծավալները օրական 500 հազար բարելից բարձրանալու է ՝ առաջիկա երկու ամիսներին օրական 800 հազար բարելի հասնելով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2017 15:15 Asia/Tehran
  • Մեծացել են Իրանի նավթի արտահանումների ծավալները դեպի Եվրոպա

Իրանի նավթի փոխնախարարի խոսքերով՝ դեպի եվրոպա Իրանի նավթի արտահանումների ծավալները օրական 500 հազար բարելից բարձրանալու է ՝ առաջիկա երկու ամիսներին օրական 800 հազար բարելի հասնելով:

«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ Ալի Քարդարն ասել է.«Մինչև 2017 թվականի ապրիլի 20-ը  Իրանի նավթարտադրությունն օրական 4 միլիոն բարելի է  հասնելու»:

Քարդարի խոսքերով՝ 2017 թվականի փետրվարին Իրանի անմշակ նավթի միջին արտադրաչափը կազմել է օրական երկու միլիոն 298 հազար բարել: 

Իրանի նավթի արտահանումների նոր շուկաների մասին նա ավելացրել է, որ «Շել» , «Տոտալ» և «Անի» ընկերությունները յուրաքանչյուրը երկու միլիոն բարելի բեռնվածքով նավթ են գնել Իրանից:

Իրանի նավթի փոխնախարարի խոսքերով՝ ռուսական, գերմանական, ֆրանսական ու ճապոնական ընկերությունները հետազոտական նախագծեր են ներկայացրել Ազադեգան նավթադաշտի ուսումնասիրման համար: