Ընտրվել է իրանական 1395 թվականի ընթացքում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կոչը
«Եթե ՀԳՀԾ-ն պատռեն, մենք դա կայրենք» արտահայտությունը, վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ժողովրդի կողմից ընտրվել է որպես իրանական 1395 թվականին իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի կոչը:
ՆՎ Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման ու հրապարակման գրասենյակի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, 2017 թվականի մարտի 12-ից 17-ի կտրվածքում KHAMENEI.IR կայքի միջոցով իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի տարվա կոչի վերաբերյալ իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն` ինտերնետային կայքի օգտատերերի տեսակետից ընտրվել է «Եթե ՀԳՀԾ-ն պատռեն, մենք դա կայրենք» նախադասությունը:
Հեղափոխության մեծապատիվ առաջնորդն այդ հայտարարությունը արել է պատասխանելով ՀԳՀԾ-ն պատռելու կապակցությամբ ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
Նա անցած հունիսին Իրանի համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Իհարկե մենք առաջինը չենք ոտնահարելու ՀԳՀԾ-ն, սակայն եթե դիմացի կողմը դա ոտնահարի, ինչպես այս օրերին սպառնում է ԱՄՆ նախագահության թեկնածուն, մենք համաձայնագիրը կայրենք»:
Իրանական 1395 թվականի ընթացքում ժողովրդի կողմից հեղափոխության մեծապատիվ առաջնորդի երկրորդ և երրորդ գլխավոր արտահայտություններ են ընտրվել՝ «Ժողովուրդը գանգատ ունի» և «Խոռամշահրներն առջևում են» նախադասությունները:
Իրանական 1394 թվականին ժողովրդի դիտանկյունից մեծապատիվ առաջնորդի գլխավոր արտահայտություն էր ընտրվել «Սիոնիստական ռեժիմը չի տեսնելու ապագա 25 տարիները» նախադասությունը: