Ընտրվել է իրանական 1395 թվականի ընթացքում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կոչը
https://parstoday.ir/hy/news/iran-i57366-Ընտրվել_է_իրանական_1395_թվականի_ընթացքում_իսլամական_հեղափոխության_մեծապատիվ_առաջնորդի_կոչը
«Եթե ՀԳՀԾ-ն պատռեն, մենք դա կայրենք» արտահայտությունը, վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ժողովրդի կողմից ընտրվել է որպես իրանական 1395 թվականին իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի կոչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2017 07:04 Asia/Tehran
  • Ընտրվել է իրանական 1395 թվականի ընթացքում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կոչը

«Եթե ՀԳՀԾ-ն պատռեն, մենք դա կայրենք» արտահայտությունը, վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ժողովրդի կողմից ընտրվել է որպես իրանական 1395 թվականին իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի կոչը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման ու հրապարակման գրասենյակի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, 2017 թվականի մարտի 12-ից 17-ի կտրվածքում KHAMENEI.IR կայքի միջոցով իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի տարվա կոչի վերաբերյալ   իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն` ինտերնետային  կայքի օգտատերերի տեսակետից ընտրվել է «Եթե ՀԳՀԾ-ն պատռեն, մենք դա կայրենք» նախադասությունը:

Հեղափոխության մեծապատիվ առաջնորդն այդ  հայտարարությունը  արել է պատասխանելով ՀԳՀԾ-ն պատռելու կապակցությամբ ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

Նա անցած հունիսին Իրանի համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Իհարկե մենք առաջինը չենք ոտնահարելու ՀԳՀԾ-ն, սակայն եթե դիմացի կողմը դա ոտնահարի, ինչպես այս օրերին սպառնում է ԱՄՆ նախագահության թեկնածուն,  մենք համաձայնագիրը  կայրենք»:

Իրանական 1395 թվականի ընթացքում ժողովրդի կողմից հեղափոխության մեծապատիվ առաջնորդի երկրորդ և երրորդ գլխավոր արտահայտություններ  են ընտրվել՝ «Ժողովուրդը գանգատ ունի» և «Խոռամշահրներն առջևում են» նախադասությունները:

Իրանական 1394 թվականին ժողովրդի դիտանկյունից մեծապատիվ առաջնորդի գլխավոր արտահայտություն էր ընտրվել «Սիոնիստական ռեժիմը չի տեսնելու ապագա 25 տարիները» նախադասությունը: