Ամանո.«Իրանը կատարել է իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի համաձայն»
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը միջազգային հանրության համար արժեքավոր համաձայնություն է բնութագրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և նշել է, որ մինչ այսօր Իրանը կատարել է իր բոլոր հանձնառությունները ՀԳՀԾ-ի նկատմամբ:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Կարնեգի կենտրոնում անցկացված միջուկային քաղաքականության միջազգային նիստում, խոսելով ՀԳՀԾ-ի նկատմամբ գործակալության պարտավորությունների մասին, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասել է.«Գործակալության պաշտոնատարները հասանելիություն են ունեցել Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին և ականատես են եղել ՀԳՀԾ-ի կետերի կատարյալ իրագործմանը»:
Հիշյալ նիստում, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միջազգային հանրության է պատկանում և երկկողմանի համաձայնություն չէ, որ հնարավոր լինի փոփոխության ենթարկել»:
Նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հովանավորում է ՀԳՀԾ-ն, Մոգերինին ասել է.«Եվրոպացիները նույնպես հարգում են այս համաձայնությունը»:
Սակայն ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը մյուսներին հակառակ, միշտ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնությունն է, որ մինչ օրս տեսել է: